Ինչ օգտակար հատկություններ ունի կաղամբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ կաղամբով կարելի է պատրաստել տարբեր ճաշատեսակներ, աղցաններ, խավարտներ, տաք ուտեստներ:

Կաղամբի տերեւները հարուստ են С, В1, В2, В6, К, վիտամիններով, կարոտինով: Կաղամբը պարունակում է նաև սպիտակուցներ, բջջանյութ, ֆերմենտներ, հանքային աղեր:

Թարմ կաղամբն ունի նաև հակախոցային ազդեցություն՝ U վիտամինի շնորհիվ: Այն դրական ազդեցություն ունի ստամոքսի եւ աղիների գործունեության և աղիների և միկրոֆլորայի վրա:

12-մատնյա աղու խոցային հիվանդության դեպքում ժողովրդական բժշկության ամենահանրահայտ միջոցներից մեկը թարմ կաղամբի հյութն է:

U վիտամինը բարելավում է նաեւ լիպիդային փոխանակությունը, բարերար ազդեցություն ունի կորոնար աթերոսկլերոզով հիվանդների վրա: Այն արդյունավետորեն պայքարում է նաեւ էկզեմայի, փսորիազի, նեյրոդերմիտի, մակերեսային ալերգիկ վասկուլիտի դեպքում:

Սպիտակ կաղամբը լայնորեն կիրառվում է բժշկական եւ դիետիկ սննդի մեջ:Մասնագետները խորհուրդ են տալիս կաղամբ ուտել հոդատապով, լեղաքարային հիվանդությամբ հիվանդներին։

Կաղամբը պարունակում է կալիումային աղեր, որը նպաստում է դիուրեզի խթանմանը, ուստի մասնագետները սրտի եւ երիկամների հիվանդությունների դեպքում խորհուրդ են տալիս օգտագործել կաղամբով ճաշատեսակներ ու կաղամբի հյութ:

Կաղամբը պարունակում է նաև օրգանական թթուներ, որոնք թույլ չեն տալիս, որ ածխաջրերը փոխակերպվեն ճարպերի:




Լրահոս