Առավոտյան 6-ից նորից վերսկսվել են կրակոցները. ինչ իրավիճակ է Մովսեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերը խաղաղ է անցել, բայց առավոտյան 6-ից նորից վերսկսվել են կրակոցները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես Գյուղի համայնքի ղեկավար Արտակ Պապյանը:

«Առավոտվա 6-ից նորից սկսել են, հիմա էլ ձայները լսվում են, այլ բան չեմ կարող ասել»,-նշեց նա:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս