Այս պահին հասանելի չեն ՀՀ կառավարության եւ վարչապետի պաշտոնական կայքերը: Արդեն տեւական ժամանակ է՝ ինչ չի լինում այդ կայքեր մուտք գործել, իսկ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե այս պահին աշխատանքներ են տարվում:
Նկատենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին զուգահեռ եղան նաեւ զգուշացումներ, որ ադրբեջանական կողմն այս օրերին զբաղված է նաեւ հայկական կայքեր կոտրելով: Չի բացառվում, որ այս խափանումը եւս այդ ամենի հետեւանքն է. ամեն դեպքում այժմ մասնագետներն աշխատում են՝ պատճառները պարզելու ուղղությամբ: