Երեկ ուշ երեկոյից Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Մայրաքաղաք Բաքվում ցուցարարների թիվը, որոնց միացել էին շրջակա քաղաքներից ժամանածները, կեսգիշերն անց հասել էր մի քանի տասնյակ հազարի (10-20 հազար)։ Ցուցարարները ինչ-որ պահի ներխուժեցին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։
Լուսադեմին ցույցը ցրվեց։
Ի սկզբանե ցուցարարները հանդես էին գալիս հակահայկական և ռազմատենչ կարգախոսներով՝ ի սատարումն բանակի։ Դժվար է չհավատալ, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակն է եղել ցույցի հիմնական գրգռիչը։ Ցուցարարների հիմնական կարգախոսներն էին՝ «Ավարտե՛ք կարանտինը, սկսե՛ք պատերազմը», «Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ», «Մուբարիզ», «Խփե՛ք Խանքենդիին», «Եթե գնանք այս գիշեր տուն, վաղը մեզ չեն թողնի նորից հավաքվել», «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին», «Վե՛ր կաց, ադրբեջանցի զինվոր, անցի՛ր սահմանը», «Պատերազմ» և այլն։ Գիշերը 2-ի շրջակայքում ոստիկանությունն ու իշխանությունները կոչ արեցին ցուցարարներին ցրվել։ Մինչ այդ ոստիկանությունը որևէ կերպ չէր միջամտում ցույցին:
Այսօր սպասվում է նոր ցույց, որը կսկսվի երեկ զոհված գեներալի թաղման արարողության ժամանակ։ Երեկվանից Ադրբեջանում սկսվել է այս գեներալի հերոսացման գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում