ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սմբատ Գոգյանը կոնկրետ քայլերի կդիմի. ինչ է սպասվում Դիանա Գալոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին տեղի է ունենալու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Եվ հունիսի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում էր ներկայացրել՝ ցանկություն հայտնելով մասնակցել այդ մրցույթին:

Եվ ահա, «Ժողվուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը պատրաստվում է վաղը՝ մրցույթից մեկ օր առաջ, Դիանա Գալոյանին զրկել դոկտորական ատենախոսությունից: Նշենք, որ Գոգյանն այդ մասին նախապես հայտնել էր՝ ասելով, որ եթե իրադարձություններն այդպես զարգանան եւ Դիանա Գալոյանը ցանկանա առաջադրվել ռեկտորի պաշտոնում, ինքը մանրամասներ է ներկայացնելու եւ կոնկրետ գործի է անցնելու: Եվ ահա, մեր տեղեկություններով, Գոգյանը որոշել է խոսքից գործի անցնել եւ վաղը նիստ է անցկացնելու:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող և եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։ Դիանա Գալոյանի ատենախոսության թեմայի շուրջ աղմուկը պատճառ դարձավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացնի։ Վերջինս խոսել էր հովանավորչության մասին՝ ակնարկելով, որ Դիանա Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Իսկ մայիսի 22-ին Գոգյանը ազատման դիմում էր ներկայացրել:Վարչապետը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմումը դեռ չի ստորագրել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Գ.




Լրահոս