Ինչու են Էդգար Ղազարյանին հեռացրել համալսարանից. պարզաբանում է ռեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային պայմանագրի ժամկետ լրանալուց առաջ մենք իրեն պաշտոնապես ծանուցել ենք այդ մասին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը՝ անդրադառնալով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հայտարարությանը: Վերջինս նշել էր, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է իրեն ազատել աշխատանքից՝ մեղադրելով բուհի ղեկավարությանը:

Գալոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե գործում է աշխատանքային պայմանագիր, այն ավարտվել է հուլիսի 7-ին եւ դրանից հետո Էդգար Ղազարյանը կրկին չի դիմել՝ այն երկարաձգելու համար:

Հավելենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունների կողմից հերթական հրահանգն է իջեցվել ուժային կառույցներին: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ուժայիններից պահանջվել է կոմպրոմատներ գտնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի դեմ: Ինչպես հայտնի է, վերջինս նոր պայքար է սկսել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, եւ պահանջում է նրա հրաժարականը: Եվ, ահա, տեւական ժամանակ է՝ ուժային կառույցները փորփրում են Ղազարյանի՝ մարզպետ, դեսպան, ՍԴ աշխատակազմի ղեկավար եղած ժամանակահատվածը, սակայն որեւէ բան չեն գտել նրա դեմ:

Ն.Հ.




Լրահոս