Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը երեկ մի փոքր հանդարտվել է: Երեկ՝ 18:00-ից հետո սահմանին հարաբերական անդորր է տիրում, կրակոցներ կան, սակայն ոչ ինտենսիվ եւ ոչ նախկինի պես: Այս պահին՝ պաշտոնական տվյալների համաձայն, հայկական կողմն ունի 4 զոհ եւ 10 վիրավոր: Բացի բուն սահմանին կրակոցներից, ադրբեջանական կողմն այս օրերին թիրախավորել էր նաեւ հայկական բնակավայրերը, կրակել Բերդի տների ուղղությամբ:
ArmLur.am-ը տեղում ծանոթացավ իրավիճակին՝ պարզելու համար, թե ինչ վնասներ են կրել հայկական բնակավայրերը՝ ադրբեջանական կողմի հրետակոծությունից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան