Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի կենտրոնական թաղամասի գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 16-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի կենտրոնական թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս