Սահմանապահ գյուղում միշտ կարելի է տեսնել ավելի բարձր ոգի, քան այլ գյուղերում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ մեկնաբանելով մարզում տիրող իրավիճակը: Նա ներկայացրեց, թե Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ինչ հետևանքներ է ունեցել մարզի խաղաղ բնակչության համար:
«Մենք ունեցել ենք բնակարանների, տների, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ, որովհետև տասնյակ ռմբակոծություններ են եղել մեր բնակավայրերի նկատմամբ: Բայց, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չենք ունեցել»,- ասաց Չոբանյանը՝ վերջին հանգամանքը պայմանավորելով սահմանում ՀՀ ԶՈւ-ի պրոֆեսիոնալ գործելաոճով:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան