ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ հետ անկլավների մասին քննարկում չի եղել. Տավուշի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանես Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Անդրադառնալով Տավուշի մարզում այսպես կոչված, «անկլավներին», մարզպետն ասաց.

«Մենք բոլորս գիտենք, գաղտնիք չէ, ամեն ինչ  թափանցիկ է։ Կոնկրետ այդ մասով ոչինչ այս պահին բանակցություններում տեղի չեն ունենում։ Երբ որ կլինեն, հանրությանը տեղյակ կպահեն։ Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ եւ Տավուշի մարզում, եւ Հայաստանի տարբեր հատվածներում։ Այդ հարցը լուծվել է,  վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, որ հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում»,- ասաց Հայկ Ղալումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս