
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինվորներին:
«Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին, որոնք քաջաբար պաշտպանում են Հայաստանի սահմանները»,- գրել է Մովսիսյանը:
Ավելի վաղ Զինված ուժերի զինվորներին իր զորակցությունն էր հայտնել «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: