Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:
Գալոյանը հայտնեց, որ վերադասության կարգով, ինչպես նաև վարչական դատարանում կբողոքարկի, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի, քանի որ չի սպասել նախարարության պատասխանին:
Լրագրողների հետ զրույցում Գալոյանը նշեց, որ երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ինքը դա վերադասության կարգով բողոքարկել է նախարարություն. «Նա, մինչև վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքները ունենալը, իրավունք չուներ նիստն անելու»: