
Ինչպես հաղորդում է Postimees օրաթերթը` կիրակի երեկոյան Տալին-Նարվա ճանապարհին կանգնեցվել է մայրաքաղաքի քաղաքապետ Էդգար Սավիսաարը, ով շուրջ 50կմ/ժ արագությամբ գերազանցել է ճանապարհի այդ հատվածում թույլատրվող արագությունը: Քաղաքապետն արդեն ներողություն է խնդրել և պատճառաբանել, որ մեծացրել է արագությունը, որպեսզի վազանց կատարի դիմացից ընթացող ավտոբուսից: Համաձայն վրացական օրենսդրության` քաղաքապետը կարող է տուգանվել մինչև 200 տուգանային միավորով (1 միավորը` 4 Եվրո), կամ մինչև 12 ամսով զրկվել վարորդական իրավունքներից: