ՖՈՏՈ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահը շնորհավորում է աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մետաղագործի օրն ամենամյա մասնագիտական տոն է, որը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը: Մասնագիտական տոնի առթիվ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը իր ավանդական շնորհավորական խոսքն է հղում ընկերության աշխատակիցներին։

«Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ մետաղագործի օրվա առթիվ։ ՄԵտաղագործությունը դինամիկ զարգացող ճյուղ է և երկրի տնտեսության զարգազման հիմնասյուններից մեկը։ Մետաղագործական համակարգակազմիչ ձեռնարկությունները աշխատանք և արժանապատիվ ապրելու հնարավորություն են ապահովում միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում։ Ճյուղի բարգավաճումից մեծապես կախված է ամբողջ երկրի բարեկեցությունը։ Ես վստահ եմ, որ մեր ձեռնարկությունների աշխատանքային կոլեկտիվները, շարունակելով փառահեղ ավանդույթները, նոր ձեռքբերումներով իրենց ներդրումնեն բերում Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Ուրախալի է, որ չնայած ճգնաժամային դժվարություններին, մեր ակտիվները շարունակում են կայուն աշխատել, կատարել բյուջետային և սոցիալական բոլոր պարտավորությունները և, ամենակարևորը, իրականացնել երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը:

Այսօր ամբողջ աշխարհը կրկին ծանր ժամանակներ է ապրում ՝ փոփոխվելով համաճարակի ազդեցության ներքո: Մենք հրաժարվում ենք առօրեական սովորու սովորույթներից և սովորում ենք անվտանգության նոր կանոններ:

Եվ մենք հավատում ենք, որ կյանքը կվերադառնա իր սովորական ընթացքին: Մենք կրկին կողջունենքմեր գործընկերներին ձեռքսեղմումով, միասին կքննարկենք հաջողությունները և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Մաղթում եմՁեզ նորանոր հաջողություններ, հարգելի հանքագործներ և մետաղագործներ։
Ամբողջ սրտով մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ակտիվները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

 

 

 

 




Լրահոս