ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցեր է իրականացնում Նոր Նորքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն հուլիսի 19-ին անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկում են պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը Նոր Նորք վարչական շրջանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` նաեւ դիտարկվում է, թե մինչ ուշ երեկո արդյոք տնտեսվարողները շարունակում են հետեւել կանոններին, հետեւել կուտակումներին, թե ոչ։ «Դիտարկումների արդյունքները կամփոփվեն հաջորդիվ։

Ուժեղացված ստուգայցերն ամենուր են եւ ամեն օր։ Համավարակի տարածումը զսպելու նպատակադրմամբ` մեծ ջանքեր է գործադրվում` կանխելու կանոնների խախտումը, քանի որ դրանց պահպանումը լրջորեն բխում է հանրային առողջապահական շահից։

Վերջին շրջանում տնտեսավարողներն ախտահանիչների առկայության, դիմակներ կրելու, ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյաններ լրացնելու եւ այլ նորմերը համեմատաբար ավելի լրջորեն են պահպանում։ Այսուհանդերձ, թերություններ դեռ առկա են, ու դրանց վերացումն ԱԱՏՄ օրակարգային խնդիրներից է։

Պարետի որոշումները պարտադիր կատարման ենթակա են. չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս