ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Արգել գյուղի ՀԷԿ-ում. այրվել է 2 ուժային տրանսֆորմատոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել
գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-
փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-
փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արգել ՀԷԿ»-ի շինության դիմաց տեղակայված «Т-4» հիդրոագրեգատի 2 ուժային
տրանսֆորմատորներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 23:33-ին: Այրվել են  երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8
տ յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի
սենյակի մեկ պատուհան և փայտյա մանրահատակից մոտ 0․5 քմ հատված:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մյուս 10 տրանսֆորմատորները և «Արգել ՀԷԿ»-ի շինության ներսում գտնվող
կառավարման վահանակը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս