Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:
«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է սիրված դերասանուհի Յուլիա Ֆինկի հետ:
«Ես պասիվ հանգստի սիրահար եմ, շատ եմ սիրում ծով, որովհետեւ ջուրն ինձ համար բուժիչ հատկություն ունի: Իհարկե բնությունն էլ եմ սիրում, մանավանդ խիտ անտառները: Բնության մեջ, կարծես, հոգիդ հանգստանում է, ազատվում է առօրյա խնդիրներից, բուժվում է: Այս տարի հայտնի պատճառներից ելնելով ՝չենք կարող ծով գնալ, բայց երեւի կփորձենք երեխաների հետ, ինչքան հնարավոր է, Հայաստանի ներսում շրջել»,-նշում է Յուլիան:
Դերասանուհու խոսքով նրանք ամառային հանգիստը որոշ ժամանակով կանցկացնեն Ստեփանավանում, քանի որ այնտեղի եղանակն ու օդն ավելի բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ երեխաների վրա:
«Ինչպես նաեւ շատ եմ ուզում գնալ Սանահին, քանի որ այնտեղ շատ հին ու գեղեցիկ եկեղեցի կա»,-հավելում է մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան