Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներ Արարատ Միրզոյանն ու Արթուր Թովմասյանն այսօր Երևանում ունեցած հանդիպմանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը։ Այս մասին հայտնել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Այս օրերին ոչ պաշտոնական այցով գտնվում եմ Երևան քաղաքում, որտեղ քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը, քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի»,- գրել է Արթուր Թովմասյանը։

 




Լրահոս