ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենայի դռները փակ պահեք, թե չէ կտուգանվեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետիոտները 5000 դրամով կտուգանվեն, եթե խախտեն ճանապարհով, այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով շարժվելու կարգը: Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝  հետիոտների կողմից ճանապարհի երթեւեկելի մասը հատելու կարգը խախտելը եւս առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Բացի այս, հետիոտներն ու ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, ճանապարհային երթեւեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար կարող են տուգանվել սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի ուղեւորը 5000 դրամով կարող է տուգանվել՝ ընթացքի ժամանակ գտնվող կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելու համար, եթե դա խոչընդոտում է երթեւեկության մյուս մասնակիցներին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ուղեւորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը եւս առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ




Լրահոս