![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/109894716_1171979093187226_6876720655421605465_n.jpg)
Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկացնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունը ս/թ․ հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը /RM 0754/։
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից:
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։