
Հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային ԱԹՍ-ի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է։