ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռոբի ու Սերժի ժամանակ մեզ գայթակղում, ասում էին՝ նախագահ ասեք, չենք ասել». Արմեն Մարտիրոսյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:

Վարչապետը նշել էր, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը:

ArmLur.am-ն այսօր զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, որը հանդիպումից հետո սոցիալական ցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել եւ գրել «Դժգոհս»: Սակայն մեզ հետ զրույցում Մարտիրոսյանը ընդգծեց, թե հանդիպումը շատ լավ է անցել եւ , իհարկե, կարող էր ավելի լավ անցնել: Մարտիրոսյանի խոսքով` անդրադարձ է կատարվել ամենատարբեր թեմաների՝ սկսած գույքահարկի բարձրացումից, կրթության ոլորտից մինչև կորոնավիրուսի հասցրած վնասները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս