Հակահամաճարակային նորմերի պահպանման պատկերն անհամեմատ բարելավվել է. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ դրության հաստատվելուց ի վեր սկսված դիտարկումների դիմանիկան ցույց է տալիս,
որ պատկերն այժմ անհամեմատ ավելի բարելավվել է: Եթե ավելի վաղ շրջանում ՀՀ սննդամթերքի
անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մեկ կազմակերպությունում արձանագրում էին մի քանի
կոպիտ խախտում, ապա ներկայումս տնտեսվարողների մոտ հանդիպում է միայն մեկը, որն ավելի շատ
թերացում է՝ ոչ թե խախտում:

Տնտեսվարողների մոտ արդեն ձևավորվել է ՀՀ պարետի որոշումներին հետևելու սովորություն,
ինչի ապացույցն այսօր Գյումրի և Արթիկ քաղաքներում սննդի ոլորտը վերահսկող մարմնի կողմից
անցկացված ուժեղացված ստուգումն ու կրկնայցերն էին: Շիրակի մարզի այդ երկու քաղաքների
խանութներում, սննդամթերքի արտադրություններում և հանրային սննդի կետերում տեսչական մարմնի
մանրակրկիտ դիտարկումները խախտումներ չեն հայտնաբերել:

Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար
այսօր կասեցվել է մոտ երկու տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ «Օլ այզ օն
մի» հուկա-սրճարանի, գործունությունը դադարեցվել է 72 ժամով. այստեղ չեն պահպանել նարգիլե
օգտագործելու վերաբերյալ սահմանված արգելքը:

Չթուլացնել զգոնությունը, խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված
անվտանգության նորմերը. սա է համավարակի շուտափույթ հաղթահարման գրավականը, որին էլ
հետամուտ է ՍԱՏՄ-ն՝ իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում:




Լրահոս