ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում:
Նրանք չեն ողջունում հայ գրողների փոխարեն ծրագրում արտասահմանյան գրողներ ընդգրկելու որոշումը՝ ընդգծելով, որ ծրագրից դուրս են մնացել մի շարք հայ դասականներ։
Նախարարության պնդմամբ՝ ցանկալի է, որ ավագ դպրոցում ավելի շատ ընդգրկվեն հայ գրողների ստեղծագործություններ, իսկ արտասահմանյան գրականության նմուշները հանձնարարվեն՝ որպես արտադասարանական ընթերցանության նյութեր։
Վիճահարույց է նաև այն, որ առաջարկվում են ընդհանրական թեմաներ՝ թույլ տալով ուսուցչին և սովորողին համատեղ պլանավորման արդյունքում ընտրել նախընտրելի գործերը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ, ում կարծիքով՝ դպրոցական դասագրքերից չպետք է դուրս թողնեն եկեղեցու պատմություն առարկան, դա վերաբերում է նաեւ հայ գրականությանը:
«Մեր գրողների թողած մեծ ժառանգության հիման վրա են երեխաները դաստիարակվում, կրթվում: Ես միանշանակ դեմ այդ չափորոշիչների նոր փոփոխմանը: Ամենակարեւորը դա է, որ պետք է պահեն»,-հավելում է նա:
Լիդա Եղիազարյան