Այսօր Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է։ Մեծանուն դերասանը ծնվել է Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

1980 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը

2003 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի

2008 թվականից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է

2009 թ. ստացել է Գյումրու պատվո և նվիրվածության շքանշան։

Երևանի պատվավոր քաղաքացի (2016)[2
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017
Մասնագիտական գործունեության ընթացքում Ռ. Քոթանջյանը բազմիցս արժանացել է Խորհրդային Միության և ԱՊՀ երկրների մրցանակների։

Նա մահացել է 2022 թվականին։




Լրահոս