ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանը կչեղարկի Սմբատ Գոգյանի որոշումը. նոր շրջադարձ Դիանա Գալոյանի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին հանկարծակի հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Հետաքրքիրն այն է, որ նույն ժամանակահատվածում Երեւանի տնտեսագիտական համալսարանում ընթանում էր ռեկտորի ընտրությունը: Ժամ անց հայտնի դարձավ, որ Դիանա Գալոյանը ռեկտոր է:

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մտադիր է առաջիկայում չեղարկել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի որոշումը: Այսինքն ստացվում է, որ նախարարի այդ որոշմամբ Դիանա Գալոյանը որեւէ խնդիր չի ունենալու՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն էլ չի «կորցնելու»: Ակնհայտ է, որ Գոգյան-Հարությունյան «պատերազմը» գնալով այս քայլով ավելի է խորանալու:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների ներսում չեն կարողանում հասկանալ, թե ինչու է Արայիկ Հարությունյանը գրեթե ամեն օր նման անհասկանալի որոշումներ կայացնում, ինչու է ամեն անգամ հայտնվում նման խնդրահարույց վիճակներում, որտեղ ոչ ելքն է հասկանալի եւ ոչ էլ իրավիճակի պատճառները: Նույն տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանի առումով հայտնվել է իսկապես տհաճ իրավիճակում, քանի որ արդեն իր թիմում չկա նման մարդ, որը դժգոհություն չհայտնի Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից: Փոխարենը Հարությունյանը կարողանա նման իրավիճակում հարցերին լուծում տալ, սկսել է տարբեր մարդկանց մոտ «ռազբորկաներ» անել՝ իր մեղքը ուրիշների վրա բարդել, մեղավորներ փնտրելով:

Հիշեցնենք, որ , այս իրավիճակից ելնելով, Սմբատ Գոգյանը դեռեւս մայիսի 22-ին ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մինչեւ այսօր վարչապետը չի ստորագրել:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս