Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն hանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու համար Պաշտպանության բանակի աշխատանքներում մասնավոր հատվածի ընդգրկմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Պաշտպանության բանակի կարիքները հոգալու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մասնավոր շինարարական կազմակերպությունների ներուժը, և այդ ուղղությամբ բանակի հրամկազմի հետ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այն լրացուցիչ կերպով նպաստելու է ինչպես ՊԲ ինժեներական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մարդկանց զբաղվածության խնդրի լուծմանն ու տնտեսության աշխուժացմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք: