ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիսաքանդ եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: «Ժողովուրդ»-ը պաշտոնապես ճշտեց, որ այն կառավարության կողմից հաստատված ցուցակում գրանցված է որպես 1874 թվականի եկեղեցի: Իսկ շինությունը 19-րդ դարի բազիլիկ եկեղեցի է` անանուն: Ասում են Գյուլագարակի եկեղեցի: Թեեւ փորձեր արվել են այն վերանորոգելու համար, սակայն արդյունք չկա: Եկեղեցին չի վերակառուցվում ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր ներդրումներով: Մինչդեռ եթե եկեղեցիները գրանցված են լինում կառավարության կողմից հաստատված ցուցակում, ապա ՀՀ մշակույթի նախարարությունը պարտավոր է հոգ տանել` որպես առավել հրատապ եւ փրկության կարիք ունեցող հուշարձանների: Սակայն նախարար Հասմիկ Պողոսյանը ոչինչ չի անում այս եկեղեցու վերակառուցման ուղղությամբ: Եւ ընդհանրապես անհասկանալի է, թե այդ տիկինն ինչով է զբաղվում` իր բուն պարտականությունները թողած:




Լրահոս