ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաքել Մովսիսյանի որդին վերադառնում է ծառայության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին։ Այդ որոշումից հետո նրա պաշտպան Գոռ Գևորգյանն ArmLur.am-ին մանրամասներ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս