ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երգը ստեղծվել է կարանտինային ամենաթեժ  շրջանում․ Սոնե Սիլվերը՝ նոր տեսահոլովակի եւ ոճային փոփոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ երգչուհի Սոնե Սիլվերը՝ Dj Արնի Ռոքի հետ միասին երկրպագուների դատի է ներկայացրել նոր տեսահոլովակ ։ Երգը  կոչվում է «Էլ չեմ սիրում»։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  երգչուհին պատմել է, թե ինչպես են կարանտինային շրջանում  Արնի Ռոքի հետ միասին առցանց տարբերակով ստեղծել  նոր երգը։

«Իրականում երգը ստեղծվել է կարանտինային ամենաթեժ ժամանակաշրջանում։ Երգն առաջարկել է Արնի Ռոքը։ Առաջին իսկ անգամից սիրահարվել եմ երգին, այն ինձ հոգեհարազատ է դարձել թե՛ ոճային առումով, թե՛ առհասարակ։ Սիրով ընդունեցի առաջարկը․ արդեն երկար տարիներ է ինչ իրար հետ աշխատում ենք։ Կարծում  եմ ՝ հերթական ստացված աշխատանքներից  մեկն է, չնայած նրան, որ ոճային առումով նորություն էր Հայաստանում։ Կարելի է ասել, որ այս ժանրի  մեջ  սա առաջինն է Հայաստանում»,-նշել է նա։

Երգչուհու խոսքով՝ թեեւ երեք օր է ինչ տեղի է ունեցել երգի պրեմիերան, բայց արդեն շատ դրական արձագանքներ է լսել երգի մասին․«Բոլորի արձագանքը ոճային փոփոխության դրական լինելու մասին է։ Շատ ուրախ եմ, որ դրական արձագանքներ եմ լսում, չնայած նրան, որ տեսահոլովակն ամբողջությամբ մինիմալիստական ոճի մեջ է, պարզ ու հասարակ, ինձ շատ հոգեհարազատ վիճակ  ու շատ ուրախ եմ, որ հանրության կողմից ընդունվեց եւ սիրվեց ։ Սա առաջին դեպքն էր, որ քննադատությունները շատ քիչ են»։

Երգի աշխատանքները կատարվել են առցանց տարբերակով , կատարվել է շատ դժվարին աշխատանք, բայցեւ երգչուհին ընդգծում է, որ անկախ հանգամանքներից  չպետք է հանձնվել եւ պետք է շարունակել ստեղծագործել։

«Կարծում եմ ՝չպետք է հանձնվել,  կյանքի յուրաքանչյուր շրջանում պետք է հավատով լցված լինել, քանի որ յուրաքանչյուր  բան ունի իր սկիզբն ու վերջը, եւ այս ամենը նույնպես կվերջանա, եւ մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին։ Կարծում եմ այս շրջանում ամենախոցված ոլորտը հենց մեր ոլորտն է, եւ շատ ուրախ եմ, որ մեր գործընկերներն էլ են ուժ տալիս, որ չհուսահատվենք եւ շարունակենք ստեղծագործել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, Նիկ Եգիպյանին,  եւ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ միասին աշխատել են տեսահոլովակի ստեղծման համար»,-եզրափակում է  Սոնե Սիլվերը։

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս