Պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված 21 ամենագնաց շտապօգնության մեքենաներն առաջիկայում կբաշխվեն Շտապօգնության մարզային ծառայություններին՝ դժվարանցանելի տեղանքներում եւ ձմռան պայմաններում քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունը ապահովելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: