Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:
«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է սիրված երգչուհի Լիդուշիկի հետ:
«Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, եւ բնության գրկում հանգստանալը կարող է ինձ համար դաժան լինել, քանի որ ալերգիկ եմ: Այս տարի չգիտեմ, թե ինչպես կլինի, քանի որ նկարահանվում եմ հեռուստասերիալում, եւ բարդ է, այն առումով, որ մենք կայուն գրաֆիկ չունենք»,-նշում է երգչուհին:
Լիդուշիկի խոսքով` նախօրոք պլանավորված հանգիստ չի սիրում. «Եթե ուզում ենք քաղաքից դուրս գալ, ապա միանգամից որոշում ու գնում ենք, քանի որ եթե ինչ-որ բան նախօրոք որոշում եմ, չի ստացվում։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է, որ ամեն ինչ լինի պատահական ու միանգամից»,-հավելում է նա:
Լիդա Եղիազարյանը