ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխանությունները մտադիր են վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության շենքերը, «Նոյան Տապան» գրախանութը: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ շենքերը վաճառվելու է «Կեմպինսկի» կազմակերպությանը, որը հայտնի է հյուրանոցային ցանցով ողջ աշխարհում: Նույնիսկ խոսվում է, որ այդ համալիրի նախնական արժեքը 500 մլն ԱՄՆ դոլար է: Վաճառքը դեռ գործնական փուլ չի մտել, որովհետեւ իշխանությունները վերջնականապես չեն որոշել, թե ուր են տանելու ներկայումս այնտեղ տեղակայված նախարարությունները: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ նման հարց չի քննարկվել, եւ իշխանությունները նման մտադրություններ չունեն:




Լրահոս