Այսօր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե իրեն ԱԱԾ հրավիրել էին մի անհեթեթ գործի շրջանակներում և ինքը որեւէ կարգավիճակ չունի:
«Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար: Ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց, հարգելով ինստիտուտը, ներկայացել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց:Շատ լավ գիտեք՝ մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որեւէ մեկը չի հաստատվել: Ինչպես նրանք, այնպես էլ այս մեղադրանքը հօդս է ցնդելու»,-նշեց նա:
Իսկ , անդրադառնալով կոնկրետ գործին, Արթուր Վանեցյանը նկատել է. «2018-ին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով ըստ ԱԱԾ մեկնաբանության՝ իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու: Բայց երևի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Եթե օրենքը կարդային հստակ, կհասկանային, որ ոչ մի օրենքի խախտում տեղի չի ունեցել», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում