354 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 38 550–ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 354–ով և դարձել 38 550։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8 877 (-290) մարդ, կատարվել է 163 736 (+1 982) թեստավորում, առողջացել են վարակվածներից 28 997–ը (+631)։ Գրանցվել է մահվան 738 (+10) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն էլ հասել է 228–ի (+3)։




Լրահոս