Երբ կվճարվեն այս ամսվա կենսաթոշակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու
հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու
է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
Սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկային կուտակումներից:

Փոստային բաժանմունքները օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից
մինչև 20-ը ներառյալ:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել
շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի
(նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝
խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները:




Լրահոս