Օգնող, աջակցող, կանխարգելող պարեկային ստորաբաժանումների գործունեությունը դեռեւս Երեւանում «24 ժամանոց ծածկվածությամբ» մեծապես նպաստելու է հանցագործությունների կանխարգելմանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման նպատակով նախատեսվում է զգալի չափով բարձրացնել նոր պարեկային ծառայության պարեկների եւ արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը։ Այսպես, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ (պետական պահպանության ծառայություն) գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված լրավճարը եւ հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190 հազար 552 դրամ եւ 192 հազար 921 դրամ։
Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում պարեկային ծառայությունում 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժներով նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար ըստ ստաժների, կազմելու է՝ 320 հազար դրամ կամ այսօրվա՝ 190 հազար 552 դրամից 129.448 դրամով ավելի եւ 325 հազար 584 դրամ, այսօրվա՝ 192 հազար 921 դրամից 132 հազար 663 դրամով ավելի։ Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371 հազար 373 հազար դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր ցուցանիշը գերազնացում է 78 հազար 654 դրամով, իսկ սովորական չափը ՝ 183.054 դրամով կամ 97,2 %-ով։ Նույն կարգով, ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402․181 դրամ կամ վերը նշված ամենաբարձր ցուցանիշից 88.265 դրամով, 28,1 %-ով, իսկ սովորական չափից՝ 198.565 դրամով, 97,5 %-ով ավելի և այլն։ Ի դեպ, պարեկային ծառայության ծառայողները որակյալ ծառայության դեպքում, տրվելու են նաեւ ամսական պարգեւատրումներ, որի տարեկան ֆոնդը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափերի 30 տոկոսի սահմաններում։
Ըստ այդմ, ոստիկանության ավագ ենթասպա, կրտսեր պարեկների ամսական պարգևատրումները, ըստ ծառայության ստաժների, կարող են կազմել 43.850 դրամ և 45.041 դրամ և այդ դեպքում ամսական վարձատրությունը կկազմի 363.850 դրամ (43.850 + 320.000) և 370.625 դրամ (45041 + 325.584): Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական պարգևատրումը կկազմի 50․795 դրամ, ամսական վարձատրությունը՝ 422.168 դրամ (50.795 + 371.373): Իսկ ահա ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով եւ 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական պարգեւատրումը՝ 55.359 դրամ, ամսական վարչատրության չափը՝ 457.540 դրամ (55.359 +402.181 )։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան