«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական ​​տոնի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը մասնագիտական տոնի՝ երկաթուղայինի օրվա կապակցությամբ
շնորհավորում է ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ։
Շնորհավորական ուղերձով գործընկերներին դիմեց  «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տնօրեն Անատոլի
Գոգոտինը․

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»- ընկերության հետ 12 տարվա համագործակցության
ընթացքում հանդես է եկել որպես պատասխանատու գործընկեր ՝ ապահովելով երկաթուղային փոխադրումների աճող
կարիքները : Բացի այդ, «ՀԿԵ»-ն արդյունավետորեն իրականացնում է լոգիստիկ և ինժեներական լուծումներ, որոնք
ապահովում են ընկերության տրանսպորտային գործընթացները, ինչպես հանրապետական ​​նշանակության
սահմաններում, այնպես էլ ներմուծման հաղորդակցության մեջ: Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ «ՀԿԵ»-
ն և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»- ը արդյունավետորեն փոխհամագործակցում են ի շահ երկու ընկերությունների, նրանց
կոլեկտիվների հազարավոր անդամների և ի շահ Հայաստանի Հանրապետության տնտեսության: Մեր գործընկերներին
մաղթում եմ սահուն և անվտանգ գործունեություն և մասնագիտական ​​ձեռքբերումներ: Շնորհավորում ենք Ձեզ
մասնագիտական ​​տոնի կապակցությամբ, երկաթուղայիննե՛ր»։

«ԳՊՄ Գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության
ակտիվներում աշխատում է ավելի քան 1500 աշխատող: Արտադրության տեխնիկական վերազինման համար
ներդրումները արդեն գերազանցել են 200 միլիոն դոլարը:

«ԳՊՄ Գոլդ» – ը և «ՀԿԵ» -ն համագործակցում են 2008 թվականից ՝ Արարատի ֆաբրիկա Սոտքի հանքավայրից
հանքաքարի մատակարարման շրջանակում (երկաթուղային գծի երկարությունը 269 կմ է): «ԳՊՄ Գոլդ»- ի համար
փոխադրվող հանքաքարի ծավալը «ՀԿԵ»-ի ընդհանուր բեռնափոխադրումների շրջանառության կեսից ավելին է:




Լրահոս