Երևանի հյուրանոցային համալիները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի
անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի
կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և
ճաշարաններում:

Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյորանոցներն ու դրանց ճաշարաններից
շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա հանգստյան տների ռեստորաններն ու ճաշարանները ՍԱՏՄ
ամենօրյա ուշադրության ու վերահսկողության թիրախում են, դրանցում հիմնականում պահպանվում են
կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը: Միայն երկու կազմակերպությունում է
նկատվել խախտում՝ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, ինչը արագ ուղղվել է
տեսուչի ցուցումով: Ես մեկ տնտեսավարողի մոտ թերի է լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սննդի շղթայում տնտեսավարող
բոլոր կազմակերպություններին պահպանել սահմանված պահանջները, իսկ քաղաքացիներին՝ դրանց ցանկացած
խախտում նկատելիս ահազանգել ՍԱՏՄ «Թեժ գծին»:




Լրահոս