Հրդեհ Էջմիածնի Պատկանյան փողոցում․ այրվել են տանիքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին, ժամը 14:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին
քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 45 տան մոտակա տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու
մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել՝ 16:02-ին: Մասամբ այրվել է տան տանիքը մոտ 15 քմ, կից
հացատան տանիքը՝ մոտ 30 քմ, հարակից օժանդակ շինության տանիքը՝ մոտ 7 քմ, մոտ 7 խմ կուտակված
վառելանյութ և հարևանությամբ գտնվող տան տանիքը մասամբ՝ մոտ 5 քմ:




Լրահոս