«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, ինչի պատճառով 23-ամյա Դավիթ Օհանյանին դանակահարել էին եւ վերջինս տեղում մահացել էր:Վիճաբանությանը մասնակցել են մոտ 20 երիտասարդներ, որոնցից Հակոբ Բուդաղյանը դանակի հարված էր ստացել ու տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Դանակահարող Վարաժ Մանուկյանին ոստիկանությունը հարցաքննել եւ ձերբակալել է: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Վարաժ Մանուկյանը Նոր Նորք վարչական շրջանի ավագանիներից մեկի որդին է, ով միշտ աչքի է ընկել իր վատ վարքով: Մեր տեղեկությունների համաձայն` Դավիթ Օհանյանն ու Հակոբ Բուդաղյանը տարբեր առիթներով եւս վեճի են բռնվել իրենց «թաղեցիների» հետ եւ ագրեսիվ վարքով շատ հայտնի են շրջապատում:«Ժողովուրդ»-ը փորձեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանից ճշտել ստացված տեղեկությունը: Վերջինս ասաց, որ նման բան չկա. «Չէ՛, չէ՛, իրա հայրը սովորական աշխատող է, կարծեմ վարորդ ա եղել: Հաստատ ավագանու անդամ չէ, մեր ավագանիները չորսն են, էստեղից ոչ մեկի որդին չէ, դե ապրում ենք էստեղ, բոլորից էլ հետաքրքրվում ենք, վարքով շատ լավ երեխայա, սպորտսմեն ա, Բաթումում մրցույթ էր, Վարաժն առաջին տեղն ա գրավել, եկել ա, ընդունել ենք այդ խմբին, նորմալ տղա էր»:Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
20-ԻՑ ՄԵԿՆ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ