Մահացել Է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

83 տարեկան հասակում մահացել Է իռլանդացի քաղաքական գործիչ Ջոն Հյումը: Օգոստոսի 3-ին այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա ընտանիքը: Հյումը 1998 թվականին ստորագրել Է Բելֆաստի հաշտության համաձայնագիրը, որը որն սկիզբ դրեց Հյուսիսային Իռլանդիայում բողոքականների եւ կաթոլիկների միջեւ հակամարտության կարգավորմանը:

Եղել Է Սոցիալ-դեմոկրատական եւ լեյբորիստական կուսակցության առաջնորդ (1979 – 2000): 1998 թվականին Դեւիդ Թրիմբլի հետ համատեղ դարձել Է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս