«ՍՕՍ մանկական գյուղի» վարպետը մեղադրվում է անչափահասների հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի բնակիչ, 1953 թ․ ծնված Հրանտ Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջեւան» մասնաճյուղում որպես վարպետ, լինելով 18 տարին լրացած անձ, 2017թ․ դեկտեմբեր ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը վերոհիշյալ մասնաճյուղի արհեստանոցում նույն մասնաճյուղի սան, 14 տարին չլրացրած աղջկա միայնակ գտնվելու հանգամանքից օգտվելով, մոտեցել է նրան, բարձրացրել նրա վերնազգեստը, ձեռքերով հպվել նրա մարմնի բաց մասերին, ապա իջեցրել նրա տաբատն ու վարտիքը եւ հպվել սեռական օրգանին ՝ աղջկա նկատմամբ կատարելով անառակաբարւ գործողողություն։ Հ․ Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 2 դրվագով(«Անառակաբարո գործողությունները քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ» )։

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում։ Հ․ Էդիլյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։ Սույն քրեական գործով որպես տուժող անցնում են երկու անչափահաս, 14 տարին չլրացած աղջիկներ։ Այդ քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակվածէ օգոստոսի 5-ին։




Լրահոս