Ինչպես արդեն հայտնել էինք, Լիբանանի Բեյրութ քաղաքի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի առողջապահության նախարար Համադ Հասանն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին հայտնում է LBC լիբանանյան հեռուստաալիքը:
Մինչ դեռ Reuters-ը հայտնում է պայթյունի հետևանքով 10 զոհի մասին։
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ զոհերի մարմինները հայտնաբերվել են լիբանանյան մայրաքաղաքի նավահանգստում: Հեռուստալիքը նաև նշում է, որ հարյուրավոր մարդիկ են վիրավորվել երկու պայթյունի հետևանքով:
Բացի այդ, մի շարք տներ են ավերվել, իսկ փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող էր լինե հրավառուկների պահեստում տեղի ունեցած բռնկումը:
Սակայ Al Hadath հեռուստաալիքը չի բացառում, որ ծովային նավահանգստի տարածքին հրթիռային հարված է հասցվել:
Մինչ այդ Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը հերքել է հրավառուկների պահեստում պայթյունի վարկածը և հայտարարել է, որ Բեյրութում որոտացած պայթյունի պատճառն այլ պայթուցիկ նյութերի բռնկումն է եղել:
Լիբանանի Կարմիր խաչի տվյալների համաձայն, քաղաքի տարբեր մասերից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆ