Armenian text to speach

ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը․ Asharq al-Awsat

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։

Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։

Հրատարակության տվյալներով՝ հանրապետության կառավարությունը, որը օգոստոսի 5-ին հաստատել է «Հեզբոլլահ»-ի զենքը մինչև 2025 թվականի վերջը Լիբանանի բանակին փոխանցելու ծրագիրը, ակնկալում է, որ դեսպանը, փոխարենը, զիջումներ կստանա Իսրայելից, որը կսկսի իր ուժերի փուլային դուրսբերումը Լիբանանի հարավում գտնվող հինգ օկուպացված տարածքներից։




Մամուլի Տեսություն

Լրահոս