Օգոստոսի 6-ի իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիան, Չինաստանի Տեխնիկական Զարգացման Ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալությունը հրավիրում են Ձեզ Հայաստանում գիտական «Խելացի քաղաք» հիմնելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը։

«Խելացի քաղաքը» նոր սերնդի է բնակավայր է, որի բոլոր համակարգերը ղեկավարվում են իննովացիոն տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը։

Հայ-չինական քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։

Չինաստանը Հայաստանում «Խելացի քաղաքի» կառուցման նպատակով մի քանի միլիարդ դոլարի ներդրում կանի, որի մասին կհայտարարվի վաղը։

Միջոցառումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 6-ին, ժամը 10:45-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող. 3/4):

Լրագրողների մուտքն ազատ է։

Կոնտակտային հեռախոս՝ +37491 40 59 31:




Լրահոս