Օգոստոսի 7-ի իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը առցանց հանրային քննարկում է կազմակերպում «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով:

Մասնագետները, բնապահպաններն ահազանգում են՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը կիսաանապատային գոտում է: Քաղաքն ունի մասշտաբային կանաչապատման, կառուցապատման կաննոնների վերանայման հրատապ անհրաժեշտություն:

Քաղաքային իշխանությունների վերաբերմունքը, սակայն, շարունակում է սպառողական լինել. նախապատվությունը տրվում է բետոնին՝ ծառերի հաշվին: Վկան՝ օրերս Մաշտոցի պուրակում հատված ծառերը:

Ի՞նչ են առաջարկում Երևանի ավագանու ներկայացուցիչները, մասանգետները. ինչպե՞ս փրկել Երևանը անապատացումից:

Բանախոսներ՝

Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ,

Հռիփսիմե Առաքելյան, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար,

Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու ՙԻմ քայլը՚ խմբակցության անդամ

Անդրանիկ Ոսկանյան, Բնաբուժության կենտրոնի տնօրեն, թերապևտ-թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու

Մերինե Սարգսյան, ԳԱԱ Ա․Լ․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու

Լիլիթ Խաչատրյան, էկոլոգ-բուսաբան, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի աշխատակից

Քրիստինա Վարդանայան, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ

Քննարկմանը կմասնակցեն մայրաքաղաքի օդային ավազանի ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետ, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամներ:
Մասնակիցների ցանկը կլրացվի:

 

***

Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը:
Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբերգության և տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:




Լրահոս