Ինչպես հայտնի է, այսօր Աշոտ Զաքարյանը նշանակվեց ՌՈ պետ: Հուլիսի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր , որ Ռազմական ոստիկանության շուրջ ուշագրավ զարգացումները չեն դադարում: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ռազմական հնաբնակ ոստիկանապետերը ներկայիս իշխանության մեջ բարեկամներ են փնտրում՝ իրենց տեղն ապահովվելու համար, ինչն էլ ՌՈ աշխատակիցների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:
Աշոտ Զաքարյանը, լինելով Երեւանի կայազորի ՌՈ պետ, խոչընդոտել է խաղաղապահ զորքերի միանալը հեղափոխության ակցիաների մասնակիցներին: Եվ քանի որ ՌՈ նորանշանակ պետ Ալեքսանդր Աղաջանյանը որոշել է համակարգը մաքրել նախկիններից, Զաքարյանը եւս իշխանության ներսում բարեկամներ է փնտրել, որպեսզի պաշտոնից չազատվի: ՌՈ-ում տարածված լուրերի համաձայն՝ Վանաձորի ռազմական ոստիկանապետը բարեկամ է իրեն գտել՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի: Ընդ որում, Աշոտ Զաքարյանը հաստատել էր, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղեմի ընկերներ են:
Եվ ահա, Աշոտ Զաքարյանն ի վերջո պաշտոն ստացավ. թե ինչ կապ ունի Անդրանիկ Քոչարյանը եւ ինչ դերակատարում է ունեցել, դժվար է ասել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան