Երեկ Հատուկ քննչական Ծառայությունը հայտնեց, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Ինչպես հայտնի է, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգիե կոչվող զբոսայգու տարածքում, նկատելով«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ալեն Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Արթուր Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:
Երեկ մեր ձեռքի տակ էր հայտնվել վիճաբանության տեսանյութը: Նկատենք, երբ իրավապահներին ահազանգ է հնչեցնում Ալեն Սիմոնյանը ոստիկանության աշխատակիցները գալով դեպքի վայր «ասֆալտին են փռում» մի քանի երիտասարդների: Արձանագրենք, որ «Ադեկվադներ խմբի անդամներին ասֆլատին փռած երիտասարդնեից մեկը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում