ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները։ Բանկը վերջին տարիների ընթացքում առաջատար է ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման պորտֆելի ծավալներով և մտադիր է պահպանել իր առանցքային դիրքերը՝ առաջարկելով պրոդուկտների լայն շրջանակհաճախորդներիբոլոր սեգմենտների համար։

Հաճախորդների կարիքները առավելապեսբավարարելու նպատակով, հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանում, Բանկը նվազեցրել էոչ միայն առանց գույքի գրավադրման սպառողական վարկերի տոկոսադրույքը 1%-ով,այլ նաև վարկի տրամադրման և ամսական սպասարկման վճարները։

Արդյունքում՝ՎՏԲ-Հայաստան Բանկում սպառողական վարկ կարելի է ձևակերպել տարեկան 12%-ից մինչև18,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 14,5% – 24%), 100 հազար ՀՀ դրամից մինչև աշխատավարձի 12-ապատիկի չափով, 6 ամսից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Բարելավվել են նաև ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրման պայմանները։ Մասնավորապես,նվազեցվել է վարկի սպասարկմանամսական վճարը։ Այսպիսով, հաճախորդները կարող են օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերից՝գրավի գնահատված արժեքի մինչև 150%գումարի չափով՝ տարեկան 1%-ից մինչև 13,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 16,5% -24%), 80 օրից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Սպառողական վարկավորման համար, բացի նշված պայմաններից,գործում են նաև այլ միջնորդավճարներ։

Առավելմանրամասնտեղեկատվություն սպառողական վարկերի պայմանների և սակագների մասինկարելիէստանալԲանկիպաշտոնականկայքում` https://www.vtb.am/am/credits#sparhoghakan-varker#կամզանգահարելովԲանկիԿոնտակտայինԿենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս